Սաուդյան Արաբիան Լիբանանին 1 մլրդ դոլար կհատկացնի
Սաուդյան Արաբիան Լիբանանին ահաբեկիչների դեմ պայքարում 1 մլրդ դոլար կհատկացնի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդին ինձ հայտնել է իր շռայլ որոշման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար լիբանանյան բանակին 1 մլրդ դոլար հատկացնելու մասին»,֊ նշել է Լիբանանի նախկին վարչապես Սաադ Հարիրին։