211652_close_icon
views-count1113 դիտում article-date 10:17 22-11-2022

Ուկրաինայի դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Խերսոնի 4 կառափնարանների մասին

Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է երկու կողմից բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: Ազատ արձակված ուկրաինացի բանտարկյալների ճնշող մեծամասնությունը ասել են, որ իրենց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկել: Ինը մարդ մահացել է գերության մեջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան թույլ է տվել մուտք գործել կալանավայրեր, որտեղ պահվում են ռուս գերիներ: Վերջիններս պատմել են ուկրաինացիների կողմից իրականացվող արագ դատավարությունների, տեղում գնդակահարելու դեպքերի ու խոշտանգումների մասին:

Անցյալ շաբաթավերջին էր, որ հայտնվեց ռուսական «Վագներ» խմբի ձեռքով իր նախկին վարձկան Եվգենի Նուժինին սպանելու մի տեսագրություն: «Վագների» պետ Եվգենի Պրիգոժինը հետագայում Նուժինին մեղադրեց Ռուսաստանին և իր ընկերներին դավաճանելու մեջ։ Նուժինն, անցնելով ուկրաինացիների կողմն, ավելի ուշ գերի էր ընկել ռուսներին, որոնք էլ սպանել էին նրան գլխին հասցված մուրճի հարվածով:

Կրեմլի խոսնակ Պեսկովը է հայտարարում է, որ ռուս գերիներին սպանելու հարցով Ռուսաստանը միջազգային հետաքննություն է պահանջում:

Ուկրաինան հայտարարում է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները: Փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան ասել է, թե «շատ քիչ հավանական է» այդ տեսագրության իսկությունը․ «Ուկրաինացի զինվորականներին տրվել է գերիներին պահպանելու մասին խիստ հրաման, որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել ռուսների կողմից գերեվարված ուկրաինացի զինվորականների հետ»:

Ռուսաստանին հաճախ են մեղադրել պատերազմական բազմաթիվ հանցագործությունների մեջ: Հիշենք Բուչայում խաղաղ բնակիչների սպանության փաստը:

Ուկրաինայի դատախազությունը երկուշաբաթի օրը մանրամասներ է ներկայացրել Խերսոնի չորս կառափնարանների մասին, որտեղ ռուսների հետքաշումից հետո հայտնաբերվել են

մահակներ, փամփուշտներ, էլեկտրահարման սարքեր: Այս քաղաքում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների 63 դի, որոնց վրա եղել են խոշտանգումների հետքեր:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացրել է որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հաճախ կտտանքների են ենթարկում ռազմագերիներին: ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք ասում են, որ գերիները հաճախ են ենթարկվում էլեկտրաշոկի, եւ ստորացումների:

Նմանատիպ նյութեր