ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուս զինվորականների կողմից Խերսոնի և Բերդյանսկի արգելափակման մասին
Նախորդ օրվա ընթացքում ռուս զինվորականները արգելափակել են Խերսոնն ու Բերդյանսկը:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ին, այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա հաղորդմամբ՝ ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել նաև Գենիչևսկը և Չերոբաևկա օդանավակայանը։
Միաժամանակ ռուսական զինված ուժերը չեն հարվածում քաղաքների ուղղությամբ և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար, նշել է ՊՆ ներկայացուցիչը։