211652_close_icon
views-count1666 դիտում article-date 13:35 11-11-2022

Խերսոնի կենտրոնում հայտնվել է Ուկրաինայի դրոշը

Նոյեմբերի 11-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ քաղաքի կենտրոնում հայտնվել է Ուկրաինայի դրոշը։

Մասնավորապես, տարածվում է տեղացի բլոգերի հեղինակած լուսանկարը, որում մարզպետարանի շենքի հարակից տարածքն է, որտեղից հանվել է Ռուսաստանի դրոշը։

Ուկրաինայի դրոշը հայտնվել է ոչ թե մարզպետարանի տանիքին, այլ շենքի դիմաց գտնվող հուշարձանի պատվանդանին՝ այն շրջապատող ժապավենի տեսքով։

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ դրոշը կախել են «պարտիզանները», իսկ Ուկրաինայի զինված ուժերը քաղաք չեն մտել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական զորքերը դուրս են բերելու Խերսոնից և տեղակայվելու են Դնեպր գետի ձախ ափին։

Նմանատիպ նյութեր