Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, այս պահին փորձնական կիրառության փուլում է։