211652_close_icon
views-count93831 դիտում article-date 14:10 21-03-2020

Արտակարգ իրավիճակ Երևանում. Կոնդում մի քանի տների հիմնապատեր են փլուզվել. բնակիչները գիշերում են՝ ահը սրտներում, պատկան մարմինները սպասում են՝ «դժբախտ դեպք պատահի, որ ուղեղներին զոռ տան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում Կոնդ թաղամասի Ռուսթավելի 4 սեփական տան՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Թափաբաշի մզկիթի, արտաքին պատից փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով միայն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խումբը, ովքեր բնակիչների հետ համատեղ ճանապարհից հեռացրել են քարերն ու հողաշերտը, ինչից հետո ճանապարհը դարձել է անցանելի, սակայն, ինչպես դեպքի վայրում ասում են տարեց բնակիչները, «պետք է կամիկաձե լինեիր, որ էդ հատվածով կամ քայլեիր, կամ ավտոմեքենայով երթևեկեիր», քանի որ կա վտանգ, որ ամեն պահի թվով 5 տներ կարող են փլվել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Խնդրի մասին տարբեր տարիներին դիմել ենք ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան ու Կենտրոնի թաղապետարան, բայց ամեն անգամ լսել ենք թե նախկին, թե ներկա իշխանություններից «քոփի-փեյսթ» արած խոսքերը՝ լավ կլինի։ Թե երբ ենք տեսնելու էդ լավը, չգիտենք։ Երևի, սպասում են, որ փլուզման հետևանքով տուժածներ լինեն, նոր տեղներից ժաժ գան։ Հանդիպել ենք նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ով հայտնել է, որ խնդրին տեղյակ է։ Իսկ թե երբ կլուծվի այդ անլուծելի համարվող պրոբլեմը, չգիտենք։ Մենք իշխանություններից գումար չենք ուզում, ուղղակի խնդրում ենք, որպեսզի ցուցաբերեն սրտացավություն ու մեր բնակարանների հարցը լուծեն։ Փառք Աստծո, օր-օրի մայրաքաղաքի տարբեր հատվածներում սնկի նման շենքեր են աճում, ու եթե մի քիչ սրտացավություն ցուցաբերեն, կարող են այդ շենքերում էլ բնակարաններ հատկացնեն, թեկուզ դրանք լինեն Դավիթաշենում, Քանաքեռ-Զեյթունում կամ Ավանում։ Հաստատ իրենք այդ քայլով օրհնանքի կարժանանան։ Իրենից վտանգ ներկայացնող տներում բնակվում են 20-ից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ ու մեծահասակներ։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ նշված հատվածում շտապօգնության կանչ են տվել, շտապօգնությունը չի համարձակվել այդ հատվածով անցնել, և հիվանդին բժիշկներն ու քաղաքացիները պատգարակով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Հասկանում ենք, որ հիմա թե աշխարհում, թե Հայաստանում կենտրոնացել են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, բայց սա էլ պակաս վտանգավոր չի։ Առավոտն արթանալուց փառք ենք տալիս Աստծուն, որ փլուզում տեղի չի ունեցել։ Խնդրում ենք կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոնի թաղապետարանին, որպեսզի այս խնդիրն ընդգրկեն հրատապ լուծման ցանկում և վերջակետ դնեն այս պրոբլեմին, իսկ դա նրանք կարող են, եթե ցուցաբերեն բարի կամքի դրսևորում, հակառակ դեպում կարող ենք մտածել, որ իշխանությունները իրենց բնակչին թողնում են միայնակ, բնակիչներս էլ պետք է առաջնորդվենք «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով։ [b]Նախկինում այսպիսի տեսք է ունեցել փլուզված մզկիթը [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/068321500158478967616634.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր