211652_close_icon
views-count18979 դիտում article-date 20:14 26-11-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. մինչ աշխարհում պայքարում են խմելու ջրի կորուստների դեմ, Երևանի սրտում ջուրն անխնա հոսում է՝ վնասելով բնակիչների տները, իսկ պատկան մարմինները տեղում դոփում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին ժամանակահատվածում մայրաքաղաքում չեն դադարում բնակիչների կողմից SHAMSHYAN.com ստացվող ահազանգերը` կապված Երևանի քաղաքապետարանի ու «Վեոլիա Ջուր» ընկերության ոչ բարեխիղճ աշխատանքների մասին, գաղտնիք չէ։ Երեկ՝ նոյեմբերի 25-ին, SHAMSHYAN.com էին դիմել Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղի բնակիչները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ երկար ժամանակ է Երևանի քաղաքապետարանը, Կենտրոնի թաղապետարանը, «Վեոլիա Ջուրն» իրենց դրել են «խլամ հեռախոսի» տեղը։

Երեկ՝ նոյեմբերի 25-ն, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում առողջական խնդիրների մեջ հայտնված նորագյուղցի բնակչուհին ասում էր. «10 օր է՝ խմելու ջուրը հոսում ու իր սև գործն է անում մեր թաղամասում։ 10 օր է՝ սպասում ենք, թե ով է հանգուցալուծելու Նորագյուղի 63/2 տան և դրա հարևանությամբ անխնա հոսող խմելու ջրի դեմն առնելու պրոբլեմը։ Քաղաքապետարանը գցում է թաղապետարանի վրա, թաղապետարանը՝ «Վեոլիա ջրի» վրա, լրիվ մտել են «Կարապետը՝ Հայրապետին, Հայրապետը՝ մայրապետին», ու չեն փորձում խնդիրը լուծել։ Ջուրն անխնա հոսում է, բայց մեր չինովնիկներին չի մտահոգում դա։ Քաղաքապետարանն ու թաղապետարանը թողնես միայն ամպագոռոռ հայտարարեն, թե մենք սիրում ենք երևանցիներին։ «Վեոլիա Ջուրն» էլ թողնես հայտարարի՝ մենք էլ սիրում ենք մեր սպառողին։ Եթե այս կերպ եք սիրում բնակչին ու սպառողին, ուրեմն հարամ ըլնի էդ սերը, ձյուն գա ձեր գլխին։ Բնակիչներով ձեր ոչ սրտացավ ու աշխատանքին չնվիրվելու պատճառով արդեն չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ։ 21-րդ դարում հայտնվել ենք ասես քարե դարում։ Տան պատերը խոնավացել են ու տներում նամշահոտ է տիրում։ Մի քանի ժամվա խնդիր է, եթե մի փոքր սիրեք երևանցուն, մի փոքր սիրեք սպառողին, ապա հարցը կկարգավորվի։ Գոնե հիմա մտածեք այդ մասին, պարոնա՛յք չինովնիկներ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ եթե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վարչրական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ու «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը հավատարիմ են մարդ լինելու կոչմանը, ապա այս անօգնական մեծահասակ մարդկանց խնդիրն արագ կկարգավորեն, հակառակ դեպքում նրանք կարժանանան բնակիչների ու սպառողների նախատինքներին՝ բառի ամենավատ իմաստով։

Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր