949 դիտում
20:23 18-11-2022
Այսուհետ նոտարական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ
Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ-ից:
Նշենք, որ այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել:
Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը հաղթահարել է միայն մեկը:
Արդարադատության նախարարությունը ողջունում է մասնակցության այս ցուցանիշը, քանի որ ժեստերի լեզվին տիրապետող թարգմանիչների առկայությունը կբարելավի նոտարական թարգմանության գործընթացը և կհեշտացնի քաղաքացիների կյանքը:
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
19:34 20-12-2018
«Ես լսում եմ քեզ». հայ դասական ժողովրդական երգերը ներկայացվեցին նաև ժեստերի լեզվով
1780 դիտում
12:06 10-10-2015
Հոգատարության հասցեներ. երեխաները ժեստերի լեզվով բարեմաղթանքներ հղեցին ոստիկաններին. տեսանյութ
1321 դիտում
20:44 21-06-2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սովորում են հաղորդակցվել ժեստերի լեզվով. դասընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը