1321 դիտում
20:44 21-06-2019
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սովորում են հաղորդակցվել ժեստերի լեզվով. դասընթաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար այսօր «Ագաթ» ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ժեստերի լեզվով հաղորդակցվելու վերաբերյալ:
Ժեստերի լեզվի մասնագետ Ռոզա Ավագյանը դասընթացի մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքներին առնչվող շուրջ 300 առաջնային ժեստեր, որոնք կօգնեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներին արդյունավետ հաղորդակցվել խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
«Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ լսողական խնդիրներ ունեցողների հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, որն առավել կնպաստի նրանց ինտեգրմանը և իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը»,- դասընթացի բացման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա կարևորել է «Ագաթ» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև արդյունավետ սոցիալական ներառմանը:
Դասընթացի կազմակերպիչները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին են տրամադրել ժեստերի լեզվի ուղեցույց-բառարաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
12:06 10-10-2015
Հոգատարության հասցեներ. երեխաները ժեստերի լեզվով բարեմաղթանքներ հղեցին ոստիկաններին. տեսանյութ
1328 դիտում
19:34 20-12-2018
«Ես լսում եմ քեզ». հայ դասական ժողովրդական երգերը ներկայացվեցին նաև ժեստերի լեզվով
552 դիտում
15:17 14-09-2022
Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը