211652_close_icon
views-count15417 դիտում article-date 17:48 18-11-2022

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. Մարալիկի բամբակի գործարանի երկհարկանի պահեստում կրակի տարածման դեմ, ապա՝ մարմանը, պայքարել են հրշեջ-փրկարարներն ու գործարանի աշխատակիցները, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ խոշորացված համայնքի բամբակի գործարանի երկահարկանի պահեստում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մարալիկի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են թիվ 49 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Մինչ հրշեջ փրկարարների օպերատիվ ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի Պարեկային ծառայության Մարալիկի վարչական տարածքը սպասարկող պարեկային ծառայության պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Կրակի տարածումը հրշեջների ու քաղաքացիների շնորհիվ կանխվել է։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, պարզվում է։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր