19149 դիտում
23:01 24-04-2019
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. Արթիկում՝ չշահագործվող պահեստում, կրակի դեմ մեծ դժվարությամբ պայքարել են հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող «Վակումային էլեկտրավառարաններ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող չշահագործվող պահեստում (անգար) հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ համատեղ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև՝ մարել այն:
Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+