61127 դիտում
23:40 14-04-2022
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Արբաթ գյուղում երկհարկանի տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարում էին մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, այնուհետև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ երկհարկանի տան երկրորդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները:
Այրվել է նշված փողոցի թիվ 44 տան տանիքը, որը ամբողջութամբ «բաղդադ» է, նկուղի պահարանները, խոհանոցային գույքը՝ մասամբ, ինչպես նաև հարևան ննջասենյակն՝ ամբողջությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ անցկացնելուց հետո:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ տեղում է նաև գյուղապետը, սակայն Արբաթը միացել է Մասիս խոշորացված համայնքին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)