211652_close_icon
views-count812 դիտում article-date 19:05 18-11-2022

Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ Խորհրդարանականները խոսել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դարավոր հարաբերությունների եւ համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:

«Սա կլինի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդման եւ համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը»,- նշել են կողմերը:

Նմանատիպ նյութեր