211652_close_icon
views-count13754 դիտում article-date 21:06 22-05-2022

Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ահազանգի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ֆեդերացիայի տարեկան հաշվետվտության պետական բյուջեից որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը, 2020 թվականին յուրացրել է խոշոր չափի գումար:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարի չափը կազմում է մոտ 3 մլն դրամ:
 
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Մ. Ստեփանյանի տեսակետը՝ հարցի վերաբերյալ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր