211652_close_icon
views-count1067 դիտում article-date 14:43 18-11-2022

Հայկ Մարությանը Կրեմլի համերգասրահում հանդես կգա «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում հանդես կգա իր՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման։ Այս մասին հայտնել է Մարությանն Ֆեյսբուքի իր էջում։

«Ռուսաստանում  ապրող սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման  ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը:

Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»,- նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր