211652_close_icon
views-count7739 դիտում article-date 23:35 05-09-2018

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում հանդես կգա երկու ներկայացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» ևՄոցարտի «Կախարդականսրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները: Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը»(ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին։ Առաջին ներկայացմանը հանդես կգան սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը։ Դուբայի հանդիսատեսը այդ օրերին կտեսնի տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներՔրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն էՔրիստոֆերՕկասեքը (ԱՄՆ)։ «Բառեր չկան նկարագրելու այն ոգևորությունը, որ մենք զգում ենք՝ նախապատրաստվելով Դուբայի օպերային թատրոնի հեղինակավոր բեմում մեր ներկայացումներին,-Դուբայում նշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը,-մեր անվանի մենակատարների, մեր հրաշալի երաժիշտների, երգչախմբի, դիզայներների հետ միասին ես ուրախ եմ Դուբայում ներկայացնելու իմ հայրենիքը՝ Հայաստանը, համընդհանուր լեզվի՝ օպերայի միջոցով։ Չափազանց գոհ եմ, քանի որ մեր ներկայացումները Դուբայի օպերային թատրոնում կհանդիսանանիբրև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն։ Այսօր առավել, քան երբևէ ես հպարտ եմ Երևանի օպերային թատրոնի ամեն մի անդամի տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով։ Ինձ համար մեծ պատիվ է նման ներկայացուցչական հաստատության ղեկավարումը։ Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների մշակույթի, երիտասարդության և սոցիալական զարգացման նախարար շեյխ Նահյան Բին Մուբարաք Ալ Նահյանին, ում անգնահատելի աջակցության շնորհիվ կազմակերպվեցին և դյուրացան մեր հյուրախաղերը Դուբայում։ Մենք շատ ուրախ կլինենք ներկայացնել հայկական օպերային արվեստը այս հզոր քաղաքի հանդիսատեսի դատին»։ Երկրորդ ներկայացումը՝ Մոցարտի «Կախարդականսրինգը», Դուբայի օպերային թատրոնում բեմ կբարձրանա հաջորդ շաբաթ, կրկին իրար հաջորդող 3 օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին։Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունը իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։ «Կախարդականսրինգում»հանդեսենգալուօպերայինթատրոնիփորձառու արտիստներն ուերիտասարդուժերը՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Լիպարիտ Ավետիսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Ալինա Փահլևանյանը և օպերային թատրոնի այլ հայտնի մենակատարներ։ Դուբայի օպերային թատրոնի գործադիր տնօրեն Ջասպեր Հոփեն նկատել է, որ սեպտեմբերին Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա, երկու հրաշալի ներկայացում Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ։ Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր