211652_close_icon
views-count967 դիտում article-date 08:22 07-03-2024

Արդյո՞ք հաջորդ ընտրություններին Հայկ Մարությանը՝ իր նոր կուսակցությամբ դաշինքով հանդես կգա «Ապրելու երկիր» կուսակցության հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական պլատֆորմում նոր համագործակցություններ են սպասվում դաշինքների ֆորմատով:

Այսպիսով, ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստվում է իր սեփական կուսակցությունը հիմնել, որպեսզի մասնակցի ԱԺ հերթական կամ, ըստ զարգացումների, նաեւ արտահերթ ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Մարությանին է պատրաստվում միանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Այսինքն՝ նոր ընտրությունների դեպքում Հայկ Մարությանի եւ Մեսրոպ Առաքելյանի թիմերը մտադիր են հանդես գալ միասնաբար՝ որպես դաշինք:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Մեսրոպ Առաքելյանից. վերջինս ասաց, որ Հայկ Մարությանի հետ լավ հարաբերություններ ունի, բայց քաղաքական համագործակցության հարց նրա հետ չի քննարկել:

Հարցին՝ բացառում է արդյոք համագործակցությունը Մարությանի հետ, Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ որեւէ ուժի հետ համագործակցության մասով քննարկում չի եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր