211652_close_icon
views-count49473 դիտում article-date 19:28 17-11-2022

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 14-ամյա հրաշք աղջնակի կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես

Նկարում պատկերված գեղեցիկ ու լուսավոր աղջիկը 14-ամյա Գոհարիկն է, ով հրաշալի նկարում է ու երազում պարուհի դառնալ: Երեխայի մոտ ախտորոշվել է ընդհանուր փոփոխական իմունոդեֆիցիտ, թրոմբոցիտոպենիա, բրոնխիալ ասթմա, ինչի կապակցությամբ ամեն ամիս երեխան կարիք ունի Օկտագամ կոչվող թանկարժեք դեղորայքի: Վերջինիս մեկ ամսվա բուժման կուրսի արժեքը կազմում է շուրջ 840.000 դրամ:

Սույն դրամահավաքի նպատակն է հավաքել շուրջ 7.500.000 դրամ և Գոհարիկին ապահովել իր համար կենսական նշանակություն ունեցող դեղորայքի 9 ամսվա պաշարով: Գոհարիկի երազանքներն իրագործելու համար յուրաքանչյուրիս աջակցությունը շատ կարևոր է:

Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ.
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158

***
Առաջնային իմունոդեֆիցիտները հիվանդությունների խումբ են, որոնց դեպքում իմուն համակարգի օղակներից որևէ մեկի կամ մի քանիսի բնածին դեֆեկտի պատճառով երեխաները չեն կարողանում պայքարել տարբեր վարակների դեմ, նրանք սովորական վարակները շատ ավելի ծանր են տանում, հաճախակի հոսպիտալացվում են, շատ մեծ է ծանր վարակներից մահացության ռիսկը: Իմունոդեֆիցիտի որոշ տեսակների դեպքում կատարվում է նույնիսկ ոսկրածուծի փոխպատվաստում: Նման հիվանդության դեպքում Օկտագամ դեղորայքով բուժումը պաշտպանում է երեխաներին բակտերիալ վարակներից, իջեցնում բարդությունների ռիսկը և ժամանակի ընթացքում կարող է փրկել նաև նրանց կյանքը: Այս երեխաներն ամբողջ կյանքում ստիպված են ստանալ դեղորայքը, և որքան նրանց քաշն ավելանում է, ավելանում է նաև դեղորայքի չափաբաժինը և գումարը: 

Նմանատիպ նյութեր