211652_close_icon
views-count40627 դիտում article-date 21:58 16-11-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տղայի BMW-ն ու ՎԱԶ 21213-ը, Նիվան գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ Հենրիկ Ռուստամյանի վարած ՎԱԶ 21213 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Թավադյանի վարած BMW 5351 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդներից Հ. Ռուստամյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 48-ամյա Ռ. Գ-ն և 49-ամյա Ա. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի 
 ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Թավադյանի հայրը ՀՀ ՊՆ N զորամասերից մեկի հրամանատար է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր