211652_close_icon
views-count2024 դիտում article-date 20:28 29-09-2022

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի բաշխման գործընթացը. կխաղարկվի օլիմպիական 288 ուղեգիր

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզում  2024թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների  թարմացված կարգը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Արտոնագիր նվաճելու համար ըմբիշները պետք է կարևորեն  2023թ. աշխարհի առաջնությունը, 2024թ. մայրցամաքային և համաշխարհային  վարկանիշային մրցաշարերը:  

Ընդհանուր առմամբ 288 օլիմպիական  ուղեգրեր  կխաղարկվեն մարզաձևի  քաշային 18 կարգերում / հաշվի է առնվել նաև ազատ ոճում կանանց  մասնակցությունը /:

Աշխարհի առաջնությունում վարկանիշ կստանան յուրաքանչյուր քաշային կարգի  բոլոր չորս մեդալակիրները:

Մայրցամաքային առաջնությունում ուղեգիր կտրվի միայն հաղթողին:

Համաշխարհային փուլի արդյունքում   Փարիզ կմեկնեն  միայն  եզրափակիչի մասնակիցները, իսկ ահա բրոնզե մեդալակիրները միմյանց հետ   լրացուցիչ գոտեմարտով կորոշեն օլիմպիականին:  

Որակավորման փուլը կսկսվի 2023թ.  սեպտեմբերի 16-ին և կավարտվի 2024թ. մայիսի 12-ին։ Ութ ամսում կանցկացվեն միջազգային  վեց ընտրական մրցաշարեր: 

Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցելու վերջնաժամկետը 2024թ. հուլիսի 8-ն է, իսկ ըմբշամարտի մրցումները նախատեսված են 2024թ.  օգոստոսի 4-11-ը։ 

Մայրցամաքային  և համաշխարհային օլիմպիական որակավորման մրցավայրերն առայժմ հայտնի չեն:

 

Նմանատիպ նյութեր