1192 դիտում
17:40 09-09-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել։ Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։
Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն համակարգիչներում և բջջային սարքերում: Դրանք կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին , հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։
Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։
Ավելի վաղ կամավորականներից շատերը մտահոգություն էին հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման կապակցությամբ: Ավելին, հարցվածների գրեթե քառորդ մասը կարծում է, որ համաճարակի պատճառով քառամյակի գլխավոր մարզահանդեսում իրենց աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել:
Նմանատիպ նյութեր
3032 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
1665 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
2106 դիտում
16:33 10-07-2020
Տոկիոյի կառավարությունը օլիմպիական խաղերի մասնակիցների համար մեղմ սահմանափակումներ կանի
Այս բաժնից
892 դիտում
21:31 20-04-2024
Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը
862 դիտում
20:10 20-04-2024
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող
706 դիտում
18:21 20-04-2024
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին