211652_close_icon
views-count9839 դիտում article-date 16:22 14-11-2022

Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ հրդեհ է բռնկվել VAZ 2106-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ 2 հոգի հոսպիտալացվել է «Իջևան» բժշկական կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները և ավտոմեքենայի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Պարզվել է, որ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենան այրվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում։ Ու մինչ հրշեջների ժամանումը, վարորդին՝ Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Սարդարյանին և ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Հունան Ալիխանյանին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում նախաքաննություն է սկսվել՝ պարզելու ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր