Խերսոնն Ուկրաինա է. Զելենսկին ժամանել է Խերսոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն, որտեղից օրերս հետ էր քաշվել ռուսական զորքը: Նա իր թելեգրամյան ալիքում բազմաթիվ լուսանկարներ է հրապարկել՝ կից գրելով. «Խերսոնն Ուկրաինա է»:
Նշենք, որ քաղաքը 2022 թվականի մարտի 2-ից գտնվում էր ռուսական զորքի վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր ռուսական զորքերը դուրս բերել Խերսոնից և տեղակայել Դնեպր գետի ձախ ափին։