211652_close_icon
views-count693 դիտում article-date 21:50 10-11-2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանուն խաղաղության եւ զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող եւ հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը:

Ամբողջ աշխարհում առկա ուղեղների արտահոսքի պայմաններում գիտությունն այլեւս սահմաններ չի ճանաչում. անհատներն են, որ ստիպում են աշխարհին իրենցով ուրվագծել սահմանը, իրենց հարազատ երկրին նվիրել գյուտերն ու գիտական հայտնագործությունները:

Մաղթում եմ արագ ստանալ այն աշխատանքի պտուղները, որի համար գիշեր ու ցերեկ չեք առանձնացնում, որի համար պատրաստ եք կռիվ տալ ամենաբարձր ամբիոններում եւ հանուն որի հաճախ մնացյալը երկրորդական է թվում:

Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները»։