Պուտինը չի մասնակցի G20-ի՝ Բալիում կայանալիք գագաթաժողովին. Ինդոնեզիայի իշխանություններ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Բալի կղզում հաջորդ շաբաթ, հինգշաբթի Reuters գործակալությանը տեղեկացրել է Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչը։
Պուտինին կներկայացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն ինքը կարող է գագաթաժողովի շրջանակում վիրտուալ միանալ հանդիպումներից մեկին, տեղեկացրել է ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդին։