1021 դիտում
20:16 09-11-2022
ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի համանախագահներն այցելել են Հվ. Օսիա
Ժնևյան քննարկման ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության համանախագահներն այսօր հանդիպումներ են անցկացրել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ։ Գրում է Aliq.ge-ն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ ուժի չկիրառման մասին համատեղ փաստաթղթի մշակումը Ժնևի քննարկումների մասնակիցների հիմնական խնդիրներից մեկն է:
«Թե՛ Հարավային Օսիայի, թե՛ Վրաստանի կառավարության համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը հաստատի այդ հանձնառությունը»,- ասել է Կլաարը:
Կլաարը նշել է, որ այսօր դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժնևյան առաջիկա փուլի օրակարգային բոլոր հարցերը։
Ժնևում կայացած քննարկումներում օսական պատվիրակության ղեկավար, դե ֆակտո նախագահի ներկայացուցիչ Կոնստանտին Կոչիևը նշել է, որ այսօր Ժնևում քննարկումներն այլևս «սառեցված» գործընթաց չեն։
«Մենք շարունակում ենք աշխատել Ժնևի ձևաչափով… Օրակարգում բոլոր կարևոր հարցերն են։ Դրանց թվում՝ անհայտ կորածների նկատմամբ ուժ չկիրառելու մասին փաստաթղթի մշակումը»,- ասել է Կոչիևը։
Ի դեպ, հոկտեմբերի 5-ին Շվեյցարիայում տեղի է ունեցել ժնևյան բանակցությունների 56-րդ փուլը։
56-րդ փուլից հետո Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը Թբիլիսիից պահանջում է ստորագրել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ։ Ժնևի քննարկումների հաջորդ փուլը կանցկացվի հաջորդ տարվա սկզբին։

Նմանատիպ նյութեր
3380 դիտում
13:09 11-03-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան
4227 դիտում
15:11 06-03-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան
Այս բաժնից
952 դիտում
21:18 28-12-2024
Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները
1096 դիտում
20:55 28-12-2024
Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
934 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել