ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընթացիկ շաբաթում կայցելեն Ադրբեջան։ Այդ մասին Apa գործակալությանը հայտնել է ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը։
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Պոպովը նշել է, որ համանախագահների այցը Հայաստան այլ անգամ կկատարվի։