ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջե Կասպշիկը, Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Իգոր Պոպովը և Ռիչարդ Հոգլանդն այսօր ժամանել են Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է trend.az-ը։
Բքվում նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զրույցում Ի. Պոպովը նշել է, որ չնայած խմբում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նոր ներկայացուցիչներ ունեն, այդուհանդերձ, ՄԽ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում չի փոխվել։
Համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան։