211652_close_icon
views-count901 դիտում article-date 12:01 09-11-2022

Մոնակոն և Հայաստանը փոքր երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ արժեքները. ՀՀ նախագահը՝ Մոնակոյի պետնախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնակոյի պետնախարար Պիեռ Դարտուի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Մոնակոն և Հայաստանը աշխարհագրորեն փոքր տարածք ունեցող երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ այն արժեքները, որոնց հավատարիմ են պետությունները, և այդ արժեքների շարքում առաջնային է ժողովրդավարությունը։

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև համագործակցության օրակարգը զարգացնելու ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ ջանքերի ներդրումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրավիճակին:

Նմանատիպ նյութեր