Վադիմ Վասիլև. «Մոնակոն» տրանսֆերներից կարող էր վաստակել ոչ թե 360, այլ՝ 500 մլն եվրո
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտնել է, թե ամառային տրանսֆերներում որքան է ակումբը վաստակել:
«Դա մեկ ակումբի համար նոր համաշխարհային ռեկորդ էր: 360 միլիոն եվրո: Իսկ կարող էր ավելի շատ լինել. մոտ 500 միլիոն:
Մյուս ակումբները մշտապես հետևում են մեզ: Մենք հասկանում ու ընդունում ենք այն փաստը, որ «Մոնակոն» հիմնականում վաճառող ակումբ է:
Մեր ակադեմիայից են դուրս եկել Անրին, Տրեզեգեն, Տյուրամը: Նույնը եղավ Մբապեի դեպքում, ինչը հաստատում է մեր բարձր կարգը», ասել է Վասիլևը:
Հիշեցնենք, որ Մոնակոն հրաժարվեց վաճառել պաշտպան Ֆաբինյոյին և կիսապաշտպան Տոմա Լեմարին, որի համար «Լիվերպուլն» ու «Արսենալը» առաջարկում էին 100 միլիոն եվրո: