211652_close_icon
views-count1777 դիտում article-date 15:40 20-11-2018

Միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ. ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են, շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ, ինչը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների ընդլայման և խորացման համար: Նախագահը հատկապես կարևորել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը Եվրամիության շրջանակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր