211652_close_icon
views-count1193 դիտում article-date 18:31 07-11-2022

ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումներ է ընդունում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում:

ԿԸՀ-ն հայտնում է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու մասին դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 25-ը` աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-17:00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքում (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Նմանատիպ նյութեր