Քվեարկության ընթացքը 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կդիտարկեն «Անկախ դիտորդի» 600 կարճաժամկետ դիտորդներ
Դիտորդական առաքելությունն իրականացվում է «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում:
Քվեարկության ընթացքը 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կդիտարկեն «Անկախ դիտորդի» 600 կարճաժամկետ դիտորդներ, այդ թվում՝ արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները: