1455 դիտում
09:33 04-11-2022
Ուկրաինայում պատերազմի ավարտը դեռեւս չի երևում հորիզոնում․ «Ամերիկայի ձայն»
Ի՞նչ ընթացք կունենա Ուկրաինայում պատերազմը, որն արդեն շարունակվում է ինն ամիս: Ո՞ր կողմը կհաղթի արդյոք, եւ թե ի՞նչ կանի Արեւմուտքը Պուտինի կողմից միջուկային զենք կիրառելու փորձի դեպքում: Այս հարցերն այսօր շատ են քննարկում ամերիկացի փորձագետները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պատերազմն Ուկրաինայում շարունակվում է արդեն իններորդ ամիսը, սակայն դրա ավարտը դեռեւս որեւէ կերպ չի նշմարվում: Չնայած ուկրաինացիների կողմից գրանցվող ռազմական հաջողություններին, մի քանի հազար կիլոմետրանոց մարտական գոտում սկսվում է ձմեռային շրջանը։
Սթենֆորդի համալսարանի Հուվերի անվան հաստատության ավագ գիտաշխատող Հերբերտ Մաքմասթերը կարծում է, որ պատերազմը ծրագրելիս, Պուտինը հենվել է կեղծ ենթադրությունների վրա։ Նրա խոսքերով, Պուտինն այժմ վայելում է իր իսկ անտեղյակության եւ ‘’դատարկ մեծամտության’’ արդյունքները, ինչը կարող է ավարտվել Ուկրաինայի դեմ պատերազմում ջախջախիչ պարտությամբ:
Փորձագետի խոսքերով, Պուտինն ինքն էր հավատում իր այն խոսքերին, որ Ուկրաինա
ընդհանրապես գոյություն չունի, և այստեղ չկա «ազգային» ինքնություն, ինչի արդյունքում էլ ուկրաինացիները չպիտի պայքարեին ընդդեմ Ռուսաստանի: Նախագահ Զելենսկիին էլ նա համարում էր ինչ-որ «դերասան, կատակերգու», որը պատահաբար է ընտրվել նախագահի պաշտոնում, եւ որին հեշտությամբ կձերբակալեն կամ կստիպեն վախից փախչել արտերկիր:
Երկրորդ պատճառը, Վրաստանում 2008 թվականին եւ 2014-ին Ղրիմում ռուսների կողմից իրականացված ռազմական գործողությունների նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած թուլությունն էր: Պուտինը խաբվեց նաեւ Աֆղանստանից Արեւմուտքի դուրսբերման խառնաշփոթ իրավիճակից ու հավատաց, որ Արեւմուտքը չունի Ռուսաստանի դեմ միավորվելու ունակություն: Պուտինը նույնիսկ չնկատեց 2014 թվականից ի վեր Ուկրաինայի Զինված ուժերում տեղի ունեցած հսկայական բարեփոխումները: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը՝ տարեկան 68 միլիարդ դոլարի ֆինանսավորմամբ, պարզվեց, որ կոռումպացված է, զինտեխնիկան` թալանված։
Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության կենտրոնի տնօրեն Քեթրին Սթոները հիշեցնում է, որ, իր խոսքերով, «պրոֆեսոր Պուտինը», շարունակ խորանում էր պատմական տարբեր աղբյուրների մեջ, ավելի ու ավելի հաճախակի էր անդրադառնում ռուս ցարերին ու կայսրերին, ինչի արդյունքում էլ ինքն իրեն իսկ հավատացրեց, որ «Կիևը ռուսների մայր քաղաքն է։ Նա ու իր շրջապատը պարզապես չհասկացան, որ ուկրաինացիները չեն ցանկանում փրկվել ռուսների կողմից, ինչպես ինքը Պուտինն էր ենթադրում»,- ասում է Քեթրին Սթոները:
Իսկ ինչպե՞ս կավարտվի պատերազմը: Ինչպես փորձագետներն են ասում, կա մի քանի սցենար:
Ստիվեն Փայֆերը գրեթե անհնար է համարում, որ ռուսները ինչ-որ կերպ կարող են վերականգնել իրենց դիրքերը և հասնել ռազմական հաղթանակի: ‘’Մենք տեսանք, որ ռուս զինվորականները պարզապես ի վիճակի չեն դա անել’’, ասում է նա ու ավելացնում, որ ‘’Եվրոպայի քարտեզի վրա կլինի ինքնիշխան եւ անկախ ուկրաինական պետություն։ Եվ այն կլինի շատ ավելի ուժեղ, քան այն պետությունը, որը Պուտինը կարող էր պատկերացնել փետրվարի 24-ին’’։
Վերլուծաբանը հնարավոր է համարվում Ուկրաինայի զինված ուժերի միջոցով ռուսներին իրենց երկրից դուրս մղելու հանգամանքը:
‘’ Ամեն դեպքում, դա երկար ժամանակ կպահանջի’’,- ասում է Սթիվեն Պայֆերը, որն ավելի հավանական է համարում երրորդ տարբերակը.
Երրորդ սցենարը ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետը համարում է ամենահավանականը: Խոսքն այն մասին է, որ կողմերից որեւէ մեկին չի հաջողվում իրականացնել վճռական բեկում, ինչի արդյունքում առաջ է գալիս ավելի լուրջ բանակցությունների գնալու փոխադարձ պատրաստակամություն:
‘’Առաջ կգա տարածքային զիջումների հարց: Եվ այս հարցում, կարծում եմ, Արեւմուտքը չպետք է ճնշում գործադրի ուկրաինացիների վրա’’, ասում է Սթիվեն Փայֆերը։
Այս ընթացքում, ըստ վերլուծաբանի, Պուտինին կարող են տապալել վերնախավի ներսում հեղաշրջման միջոցով: Կարող է լինել սոցիալական հեղափոխություն կամ, Պուտինը մահանալ’’, ասում է Քեթրին Սթոները:
Հնարավոր է նաեւ հեղաշրջում Ռուսաստանում մեծապես տուժած հարուստ վերնախավի կողմից, ովքեր զրկվել են արտասահնում իրենց բազմամիլիարդանոց ունեցվածքից: Սակայն վերլուծաբանները կարծում են նաեւ, որ վերջիններիս մոտ չափազանց մեծ է հաջողության չհասնելու դեպքում վտանգը: Այնպես որ, ասում են նրանք, կա հավաքական գործողությունների կազմակերպման հարցում հստակ խնդիր:
Իսկ մինչ այս ամենը սկսվելը, ասում են փորձագետները, Արեւմուտքն այժմ ունի «Ուկրաինայի երկինքը փակելու» խնդիր:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից միջուկային մարտավարական զենք կիրառելու հնարավորությանը, փորձագետների կարծիքով,
մարտավարական միջուկային զենքն ընդհանրապես ռազմական առավելություն չի տալիս: Իսկ այն, որ Արեւմուտքը խոսում է այդ դեպքում Ռուսաստանին հարվածելու հնարավորության մասին, Պուտինին պիտի հասկացնի, որ Արեւմուտքի կողմից նույնիսկ սովորական ռազմական պատասխանը կարող է շատ վնասակար լինել Ռուսաստանի համար: Նրանք նշում են, որ ԱՄՆ-ի նախագահի համար իրենք մշակել են Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող ռուսական բոլոր ռազմական օբյեկտներին գրեթե միաժամանակ հարված հասցնելու մասին ծրագիր։

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
11:27 01-03-2023
Ուկրաինայում պատերազմի ավարտը չի կարգավորի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները. հետդարձի ճանապարհ չկա. Ստոլտենբերգ
1159 դիտում
18:44 03-09-2014
Երբ հորիզոնում արևն է. ֆոտոշարք
Այս բաժնից
979 դիտում
23:46 13-11-2024
ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Իրան
1060 դիտում
22:44 13-11-2024
Լրագրող Թաքեր Կարլսոնը կնշանակվի Սպիտակ տան մամուլի քարտուղար
1096 դիտում
22:09 13-11-2024
Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար