2000 դիտում
13:22 03-11-2022
Սարատակում «շփոթվել» ու հիմնանորոգել են այն փողոցը, որտեղ պաշտոնյաներ են ապրում. գործերը դատախազությունում են
Նախկինում դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է սուբվենցիոն ծրագրի համար գումար հատկացնելու մասին, հետո պարզվել է, որ ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ գտնվողն փողոցը: Խիստ պատահականորեն բյուջեով հատկացված գումարներով շփոթվել եւ հիմնանորոգել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Պետական վերահսկողության ծառայությունը այդ թեմայով ուսումնասիրություն է արել:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ մանրամասնեց. «Պարզեցինք, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում: Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը եւ Շիրակի մարզպետարանին առաջարկություն ներկայացվեց ՊՎԾ-ից՝ իրականացնելու ծառայողական քննություն եւ առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի դեպքում դրանք փոխանցել իրավապահ մարմիններին: Շիրակի մարզպետարանից եղավ պատասխան, որ փաստաթղթերը փոխանցվել են գլխավոր դատախազություն»:

Նմանատիպ նյութեր
38643 դիտում
10:49 23-05-2017
Ո՞վ է Սարատակում հայտնված տղամարդը, որին կասկածում են Ադրբեջանի լրտես լինելու մեջ. «Առավոտ»
37815 դիտում
16:49 16-08-2019
Արցախում 2-ամյա երեխա է թունավորվել. մայրը շփոթվել և սխալ դեղահաբ էր տվել
Այս բաժնից
763 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)