211652_close_icon
views-count64612 դիտում article-date 14:31 01-11-2022

Արտակարգ դեպք Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող, Աբովյան քաղաքի Երիտասարդական թաղամասում կառուցվող շինհրապարակում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը, ժամը 14։50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մանվել Մ․-ն և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արսեն Խ․-ն։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները այդ պահին չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափովել Աբովյան քաղաքի լողավազի մոտ գտնվող շինհրապարակից։

Պարզվել է նաև, որ այդ օրը, ժամը 14։20-ի սահմաններում վիրավորները Աբովյան քաղաքում, Երիտասարդական թաղամասում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող շինհրապարակի թիվ 4-րդ կիսակառույցի 2-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզուշությամբ՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր