Հերթական արտակարգ դեպքը՝ Զովունիում կառուցվող նոր էլիտար թաղամասի շինհրապարակում. աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Ահմադ Ա.-ն է, ով Զովունի գյուղի 6-րդ փողոցում գտնվող ու կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի բարձրությունից վայր է ընկել։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։