211652_close_icon

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց. Aravot.am

views-count9001 դիտում article-date 20:32 22-09-2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն, Գագիկ Ծառուկյանի ընկեր Սեդրակ Առուստամյանը, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները նախկինում համակարգող Սուրեն Ավագյանն և Գուրգեն Սարգսյանն այժմ գտնվում են ազատության մեջ: [url=https://www.aravot.am/2019/09/22/1067536/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց՝ նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել և մանրամասնեց. «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց կալանավորումը դատարանը փոխարինել է գրավով և ազատ արձակել: Քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մյուս երկու անձանց նկատմամբ կալանավորումը ևս փոխարինվել է գրավով՝ Սեդրակ Առուստամյանի դեպքում 20 միլիոն դրամ գրավի դիմաց, մյուս երկու անձանց՝ Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի դեպքում 10 միլիոն դրամ գրավի դիմաց»:

Նմանատիպ նյութեր