211652_close_icon

Չիկագոյում Հելոուինի գիշերը տեղի ունեցած հրաձգությունից տուժել է 14 մարդ

views-count1331 դիտում article-date 13:17 01-11-2022
Առնվազն 14 մարդ վիրավորվել է ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյսի նահանգ) Հելոուինի տոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել էր ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինները չեն նշել տուժածների վիճակի մասին։ Տեղի հրշեջ վարչության տեղեկացմամբ՝ 11 մարդ հոսպիտալացվել է։

Պատահարի վայր է ուղարկվել շտապօգնության 10 մեքենա։ Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները։ Այլ մանրամասներ չեն նշվում։

Նմանատիպ նյութեր