Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Հելոուինի գիշերը ավերածություններ կազմակերպած 100 մարդու.
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու այն բանից հետո, երբ դիմակներով երիտասարդներն ավերածություններ են կազմակերպել Փարիզի արվարձաններում և Լիոնի կենտրոնում։
[color=#EF2929]Agence France-Presse[/color] գործակալությունը հայտնել է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, երբ Լիոնի կենտրոնում հարյուրավոր երիտասարդներ սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները։ Փարիզի հյուսիսային Սեն-Սեն Դեն շրջանում սպորտային հագուստների խանութ են թալանել, իսկ մթերային խանութ թալանած երիտասարդները թթվաջրերով հարձակվել են ոստիկանների վրա։
Իշխանությունները հայտարարել են, որ անկարգությունները սկսվել են սոցցանցերում տարածված կոչերից հետո, և դրանց կազմակերպիչներն, ամենայն հավանականությամբ, ոգևորված են եղել հոլիվուդյան The Purge սարսափ-ֆիլմով։
Հելոուինը ավանդաբար Ֆրանսիայում չի նշվում, թեև 90-ականներից ի վեր ամերիկյան ֆիլմերի և սերիալների ազդեցությամբ այն ժողովրդականություն է վայելում։