211652_close_icon

Գեղիի նախկին համայնքի ղեկավարը յուրացրել է 4 մլն դրամից ավել գումար․ ահազանգ ոստիկանությանը. aravot.am

views-count2607 դիտում article-date 20:47 01-04-2022
Aravot.am-ի տեղեկություններով, 2021թ. հուլիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Գեղի համայնքի իրավասու պաշտոնատար մարմինների կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաեւ շենքերի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չեն ձեռնարկվում։

Օպերատիվ աշխատանքների ու  ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վասիլ  Գրիգորյանը, լինելով՝ Գեղի խոշորացված  համայնքի ղեկավար, պաշտոնական դիրքն օգտագործելով,  խոշոր չափերով վատնում կատարելու միասնական դիտավորությամբ, որպես գյուղապետարանի օժանդակ բանվորներ՝ 2012թ-ից մինչեւ 2016թ-ը աշխատանքի է ընդունել Է․Պ.-ին, Ն․Հ.-ին, Ս․Ա․-ին։ Նրանց հետ Վասիլ Գրիգորյանը ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերել՝ աշխատանքի չհաճախելու մասին։ Ու չնայած վերջիններիս չեն ներկայացել աշխատանքի, գյուղապետարանի բյուջեից նրանց յուրաքանչյուր ամիս փոխանցել է աշխատավարձ եւ հավելավճար, ընդհանուր առմամբ վատնել է 1.042 600 դրամ:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր