211652_close_icon
views-count18058 դիտում article-date 11:43 03-02-2022

Մեղրի համայնքի նախկին ղեկավարը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին պատկանող անշարժ գույքը վաճառել է այլ անձի․ ահազանգ ոստիկանությանը. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից «ՀԿԵ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը վաճառվել է այլ անձի։

Ոստիկանությունը պարզել է, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Արշավիր Հովհաննիսյանը հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, ՀՀ սեփականության իրավունքով պատկանող եւ «ՀԿԵ» ՓԲԸ-ին օգտագործման իրավունքով տրամադրված Մեղրի համայնքի Արաքսաշեն թաղամասի 5 հասցեի, անշարժ գույքի միավորի իրավունքի գրանցման վկայականում արտապատկերված 5 շինությունը՝ Մեղրի քաղաքի երկաթուղային կայարանի խանութը, որպես Մեղրի համայնքի Արաքսաշեն թաղամասի 6/16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինություն, 2016թ. ճանաչել է օրինական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր