741 դիտում
14:26 27-10-2022
Ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդն ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը․ Ռուբեն Վարդանյան
Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Այս մասին գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։
«Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»,- գրել է Վարդանյանը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր՝ Արցախ տեղափոխված հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:
Գործարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկին։ Նա գրել էր, որ պատրաստ կլինի ընդունել առաջարկը այն դեպքում, եթե իր կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան: Ավելի ուշ Վարդանյանը հայտնել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
1508 դիտում
18:08 25-12-2022
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Ռուբեն Վարդանյան
Այս բաժնից
1018 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
937 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1078 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի