211652_close_icon
views-count6310 դիտում article-date 11:10 25-10-2022

Համբուրգ քաղաքում քինգբոքսինգի առաջնությունում Էդմոնդ Թահմազյանը հաղթանակ տարավ լեհ մրցակցի հետ մենամարտում․ «Ուրախ եմ, որ հայ եմ, իմ հաղթանակն էլ նվիրում եմ հայ զինվորին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Զորակ համայնքում ծնված Էդմոնդ Թահմազյանը, ով 9 տարեկանից բնակվել  է Գերմանիայի Դաշնությունում, կապը հայրենիքի հետ չի կորցրել։ 
 
Դեռ ծնողներից միշտ լսել է, որ եթե ուզում ես մնաս հայ, պետք է հոգով-սրտով ապրես հայ։

Հոկտեմբերի 24-ին Համբուրգ քաղաքում անցկացվող քինգբոքսինգի մինչև 18 տարեկանների առաջնությունում նա մասնակցել է 70 կգ քաշային կարգում և հաղթանակ տարել լեհ մրցակցի նկատմամբ։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, Էդմոնդն ասում էր․ «Հպարտ եմ, որ հայ եմ, որ իմ հաղթանակով հնչեցրեցի Հայաստանի հիմնը, որի ժամանակ բարձրացվեց եռագույնը։ Իմ հաղթանակը նվիրում եմ հայ զինվորին, մեր նահատակված առյուծ ու արծիվ տղերքին»։ 


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր