211652_close_icon

Շոտլանդիայի անկախության հարցը ժամ առ ժամ հրատապ է դառնում․ Նիկոլա Սթերջեն

views-count1582 դիտում article-date 14:50 22-10-2022
Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամը եւ իշխող Պահպանողական կուսակցության ներսում իշխանության համար պայքարը ժամ առ ժամ ուժեղացնում են փաստարկները՝ հօգուտ Շոտլանդիայի անկախության։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Սթերջենը, գրում է The Courier-ը։

Նրա խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում ոչինչ, ներառյալ Թերեզա Մեյի եւ Բորիս Ջոնսոնի կառավարումը,  չի կարող համեմատվել Լիզ Թրասի «վերելքի եւ քաղաքական վախճանի» հետ։

Սթերջենը նշել է, որ Շոտլանդիայի համար վերջին զարգացումները ցույց են տալիս ներկայիս Վեսթմինսթերյան համակարգի այլընտրանքի «ավելի հրատապ անհրաժեշտությունը»։

«Անկեղծ ասած, Շոտլանդիայի անկախության հարցը ժամ առ ժամ հրատապ է դառնում»,- եզրափակել է Շոտլանդիայի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր