Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրամիություն․ Նիկոլա Սթերջեն
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է Brexit-ի ավարտից հետո շուտով Եվրամիություն վերադառնալու մասին:
«Շոտլանդիան շուտով կվերադառնա Եվրոպա: Մի անջատեք լույսը»,- Twitter-ի իր էջում գրել է քաղաքական գործիչը:
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, ավարտվել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) անցումային շրջանը, ուժի մեջ է մտել կողմերի միջեւ համագործակցության եւ առեւտրի մասին համաձայնագիրը:
Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի ինքնավար վարչաքաղաքական մասն է: Շոտլանդիայի անկախության առաջին հանրաքվեն անցկացվել է 2014-ի սեպտեմբերի 18-ին, սակայն Միացյալ Թագավորության կազմում տարածաշրջանը պահպանելուն կողմ է քվեարկել շոտլանդացիների 55%-ը, դեմ է եղել ընդամենը 37%-ը: