Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ժողովրդի որոշելիքն է. Ելիզավետա 2-րդ
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը արտահայտվել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թագուհին նշել է, որ հուսով է՝ մարդիկ ապագայի շուրջ խորը կերպով կմտածեն:
Հաղորդվում է, որ թագուհու խոսքերը անկողմնակել են և ամրացնում են այն տեսակետը, որ դա Շոտլանդիայի ժողովրդի որոշելիքն է: