Շոտլանդիայի անկախության ձեռքբերումը այդ երկրի և Եվրոպայի համար «աղետ» կդառնա
                        ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայի անկախության ձեռքբերումը այդ երկրի և Եվրոպայի համար «աղետ» կդառնա, քանի որ դա տանում է եվրոպական գործընթացների  բալկանացման, ինչը ոչ ոք չի ցանկանում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն:
Նա ընդգծել է, որ Եվրոպան կաիք ունի ինտեգրման, և ոչ թե տարանջատման:
Նա նաև նշել է, որ Իսպանիայի կառավարության համար կան սահմանենր, որոնք նա չի կարող հատել. դրանք են՝ Իսպանիայի միասնության և օրինականության սպառնալիքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

