211652_close_icon
views-count2013 դիտում article-date 23:19 19-10-2022

Ապրել եմ ուզում, բայց որտե՞ղ գնամ, որ բուժվեմ. հիվանդները դժգոհ են ԲԿ-ների միավորումից. Oragir.News. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oragir.News-ը գրում է. «Երեկ քաղաքապետարանի ավագանու նիստում քննարկվում էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը։

Քվեարկության արդյունքում 43 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց։ Քննարկման ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշեց, որ «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» շահագործվող բժշկական սարքավորումները ձեռք են բերվել նախորդ դարի 60-70-ական թվականներին և այժմ գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Մեր մասնագետների գնահատմամբ` շենք-շինության և օժանդակ կառույցների համալիր հիմնանորոգումը 1.8 միլիարդ դրամ կարժենա: Կենտրոնը առկա ռեսուրսներով չի կարող մրցունակ լինել այլ բուժկենտրոնների հետ»,-ասաց Սիմոնյանը` հավելելով, որ 2023 թվականին նախատեսվում է նորաստեղծ կենտրոնի համար 600 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել սարքավորումներ:

Oragir.News-ի հետ զրույցում «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ի աշխատակիցներից մեկը ասաց, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել նման որոշում կայացնելիս, չեն ցանկանում ինչ-որ բան ասել, քանի որ վստահ են՝ իրենց կարծիքը հաշվի չեն առնելու։

Հիվանդներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ դեմ է միավորմանը տարվա ընթացքում չորս անգամ լինում է սրտաբանականում, բուժում ստանում. «Ապրել եմ ուզում, բայց որտեղ գնամ բուժվեմ, կարա՞ք պատասխանեք, այսօր սա են քանդում, վաղն էլ մյուսն են քանդելու, այս ժողովրդի վիճակը ոնց է լինելու։ Հարուստ մարդիկ շատ կան, որ քանդում են, տեղը էլիտար շենքեր սարքում, միլիոններ կուտակում, բա այս աղքատ ժողովուրդը ո՞նց անի, սրանց վիճակը ոնց է լինելու»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր