31499 դիտում
18:23 19-10-2022
Քեզ բացակա չենք դնի. Քաղցրաշեն գյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էմիլ Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող
Այսօր` հոկտեմբերի 19֊ին, Քաղցրաշեն բնակավայրում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Էմիլ Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման և օրհնման արարողությունը։
Էմիլը ծառայում էր Հադրութում, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին:
Խաչքարի բացման արարողությունը համընկել էր իր ծննդյան տարեդարձի հետ. այսօր հերոսը կդառնար 21 տարեկան։
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը, Էմիլի ծնողները, համայնքի բնակիչները, ընկերներն ու դպրոցի մանկավարժական կոլեկտիվը՝ տնօրենի գլխավորությամբ:
Հնչեցին մեծարման և ափսոսանքի խոսքեր։ Խաչքարի օրհնման արարողությունը անցկացրեց Շահումյանի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը։ Օրհնման արարողությունից հետո բնակավայրի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։
Հայրենիքի համար նահատակվածները մշտապես հառնում են ոչ միայն մեր հոգում, այլեւ այս արձանների, խաչի տեսքով: Նրանց հոգին տեսնում է մեզ վերեւից, նաեւ հովանավորում է հայոց հողը, իսկ մենք` ներկաներս, պարտավոր ենք հարգանքով պահել հայ հողը, որի համար նրանք զոհեցին իրենց կյանքը։
Ընդամենը 19 գարուն բոլորած հերոսին ցավով ու կարոտով են հիշում, սակայն միշտ հպարտությամբ են խոսելու նրա մասին։ Հերոսը խորին գիտակցումով գնաց իր ապուպապերի պատգամը կատարելու: Գնաց՝ իր հող-հայրենին պաշտպանելու: Խոսքերն անզոր ու քիչ են, խոնարհումն էլ բավական չէ արտահայտելու երախտիքի այն զգացումը, որ տածում ենք ընդամենը 19 գարուն ապրած հերոսի հանդեպ։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր հերոսների հիշատակին:
Հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)